Աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում

10.04.2019, 11:25
Աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում։
Աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում, տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները։

«Երեք նամակ Սարաևոյից» խորագրով համերգը տեղի կունենա հոկտեմբերի 18–ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Բրեգովիչին նվագակցելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։–0–