Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը

28.05.2016, 10:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ աշխատանքային շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ աշխատանքային շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։

  • Երկուշաբթի՝ մայիսի 23-ին, ուժեղ քամի է մոլեգնել մայրաքաղաքում և հանրապետության մի շարք համայնքներում: Ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ուժեղ քամին, որն ուղեկցվել է տեղատարափ անձրևով, մեծ վնասներ է հասցրել Երևանում և հանրապետության մի շարք մարզերում։ Պոկվել են բազմաթիվ տների տանիքներ, ծառեր են արմատախիլ եղել` ստեղծելով խցանումներ ճանապարհներին։ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդալարեր և գազատար խողովակներ, առանձին շրջաններում վնասվել են նաև ցանքատարածքներ և պտղատու այգիներ։