438.65
4.42
404.14
+4
Եղանակը Երևանում
Հայ

Բաշինջաղյան փողոցում ինքնահրկիզված տղամարդը մահացել է

12:13
27 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում մահացել է 70–ամյա Համլետ Մելիքյանը , ով նույն օրը գիշերն այրվածքներ էր ստացել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը։

ԱԻՆ–ի տվյալներով` նախօրեին ժամը 00։43–ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն։

Երևանում գիշերն այրված տղամարդու վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են>>

«Վնասվել էր մարմնի մակերևույթի 95 տոկոսը։ Այրվել էին նաև շնչուղիները։ Երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց, անհնար էր որոշել նրա անձն ու տարիքը։ Կեսօրից հետո նրա մոտ եկան երեխաները», – ասաց Դավիդյանը։

Նրա խոսքով` մահացած տղամարդու երեխաներն ասացին, որ նա միշտ այդ ժամին դուրս էր գալիս զբոսնելու։

Միաժամանակ ոստիկանության մամուլի ծառայությունից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ, նախնական տվյալներով, տղամարդն ինքնահրկիզվել է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ