Հայաստանին իսկական տորնադո էր սպառնում
24.05.2016,
16:56
Հայաստանին իսկական տորնադո էր սպառնում:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանին իսկական տորնադո էր սպառնում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հայաստանը դեռ երկար ժամանակ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո. Հայպետհիդրոմետ>>
Նախօրեին գրանցված ուժեղ քամին, որն ուղեկցվեց տեղատարափ անձրևով, մեծ վնասներ է հասցրել Երևանում և հանրապետության մի շարք մարզերում։ Պոկվել են բազմաթիվ տների տանիքներ, ծառեր են արմատախիլ եղել` ստեղծելով խցանումներ ճանապարհներին։ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդալարեր և գազատար խողովակներ, առանձին շրջաններում վնասվել են նաև ցանքատարածքներ և պտղատու այգիներ։ ԱԻՆ–ի վերջին տվյալներով` հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամու հետևանքով, ընդհանուր առմամբ, գրանցվել է 446 արտակարգ դեպք, որից 379–ը` Երևանում, իսկ 67–ը` մարզերում։
Երևանում մոլեգնած ուժգին քամու հետևանքով տուժածներ կան>>
«Եթե Գյումրիում քամին ուժեղանար 2–3 տոկոսով, ապա կառաջանար հզոր տորնադո», – ասաց Սուրենյանը։
Իր խոսքերը նա հաստատեց` Facebook սոցցանցի էջում հրապարակելով Ջավախքի տարածքում մոլեգնած մրրկահողմի լուսանկարը։
Երևանում մոլեգնած քամին վնաս է հասցրել ՀՀ քննչական կոմիտեի շենքին>>
«Նախօրեին Ջավախքի Սաղամո գյուղում հզոր տորնադո է գրանցվել, կան ավերածություններ։ Սա հենց Գյումրիի ամպն է, որը բարձրացել է Ջավախք», – գրել է Սուրենյանը։ –0–