Երևանում մոլեգնած քամին վնաս է հասցրել ՀՀ քննչական կոմիտեի շենքին

24.05.2016, 11:36
Երևանում ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին:
Երևանում մոլեգնած քամին վնաս է հասցրել ՀՀ քննչական կոմիտեի շենքին
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ուժեղ քամու հետևանքով, ի թիվս այլ շինությունների, վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանում մոլեգնած ուժգին քամու հետևանքով տուժածներ կան>>

Ըստ հաղորդագրության, մասնավորապես պոկվել են շենքի հյուսիս-արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

 - рис.1

«Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-