415.04
4.83
385.94
+21
Եղանակը Երևանում
Հայ

Երբ և ինչու են ձերբակալվել Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. մանրամասներ

11:47
25 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության դալանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը սկսվել է մի առաքիչից, որն իր աշխատանքի բերումով գնացել է «Երևան մոլ»-ում գտնվող «Կարֆուր» սուպերմարկետ, գրում է «Ժողովուրդը»։

«Այստեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակիցը առաքիչից պահանջել է տրամադրել քարտը, որպեսզի հնարավորություն ունենա ներս մտնելու և ինչ որ բան առաքելու համար: Սակայն առաքիչը ասել է, որ իր առաքման քարտը մնացել է մեքենայի մեջ, որի փոխարեն առաջարկել է անվտանգության աշխատակցին տալ իր դրամապանակը, որտեղ եղել է անձը հաստատող փաստաթուղթ: Անվտանգության աշխատակիցը գրանցել է առաքիչի տվյալները և նրան ներս թողել: Օրեր հետո առաքիչը նկատել է, որ իր քարտային հաշվեհամարից մոտ 16 հազար դրամ գումար է պակասում: Հիշել է, թե երբ, ինչ հանգամանքներում է նա իր դրամապանակը (որտեղ եղել է բանկային քարտի կոդը) տվել «Կարֆուր»-ի աշխատակցին, ուստի որոշել է պարզել հանգամանքները: Զանգահարել է անվտանգության աշխատակցին, պայմանավորվել, հանդիպել Հանրապետության հրապարակի ժամացույցի մոտ», – գրում է թերթը։

Թերթի հաղորդմամբ` առաքիչն իր ընկերների և այլ երիտասարդների հետ գնացել է «Կարֆուրի» անվտանգության աշխատակցի հետ հանդիպման, որն էլ պայմանավորված վայր է հասել իր եղբոր և ընկերների ուղեկցությամբ։

Գագիկ Բեգլարյանի թիկնապահներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց ծանր մարմնական վնաս պատճառելու համար>>

ArmLur.am-ի տեղեկություններով` կողմերը զրուցելով հասել են ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության ավտոտնակ, որտեղ առաքիչն, ըստ էության, «Կարֆուրի» անվտանգության աշխատակցին ասել է, թե նա է իր հաշվեհամարից գումարներ քաշում, իսկ անվտանգության աշխատակիցը հրաժարավել է այդ ամենից, և տղաների միջև ծագած անհասկացվածությունը վերածվել է ծեծկռտուքի։

«Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ «Ժողովուրդը» պարզել է, որ առաքիչի հետ հանդիպման գնացած տղաներից Ա. Կարախանյանի եղբայրը տրանսպորտի նախարարության աշխատակիցներից մեկի մորաքրոջ տղան է։ Եվ երբ տղաները գնացել են հանդիպման ու չեն հասկացել միմյանց, քայլելով հասել են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության դալան, ավտոտնակ, որտեղ էլ սկսվել է լեզվակռիվ, ծեծկռտուք, ինչին էլ միջամտել են նախարարության մի քանի աշխատակիցներ», – գրում են հոդվածի հեղինակները։

Թերթի հաղորդմամբ` ՀՀ Քննչական կոմիտեին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնել էին, որ մայիսի 16-ի այս գործով կալանավորվել է 5 հոգի։ Ու քանի որ Գագիկ Բեգլարյանն ուղղակի որևէ առնչություն չունի կատարվածում, ուստի իրավապահները քրեական գործ են հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնասվածք հասցնելը (անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ): ՀՀ Քրեական օրենսգրքի այս հոդվածով նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ