ԼՂ-ից բռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

03.07.2025, 15:34
ԼՂ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց դիմումները քննարկվում են առավել կարճ ժամկետում՝ 1 ամսում
ԼՂ-ից բռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։

Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի մերժվել։

Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ չնայած «Քաղաքացիության մասին» օրենքով քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման համար սահմանված է 90 աշխատանքային օր, սակայն ԼՂ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց դիմումները քննարկվում են առավել կարճ ժամկետում՝ 1 ամսում։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։