Երևանում տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ-ն 59 կողմ, 26 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևանում տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տուգանք սահմանելու նախագիծը։
Տուգանքների մասին
Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում և կրել վարչական պատասխանատվություն։
Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի տուգանքներ։
Այսպես, 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու համար, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու համար և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում