Մահացել է «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան (ՖՈՏՈ)

03.07.2025, 14:45
Ավտովթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան, նույն ավտովթարում մահացել է նաև Ժոտայի եղբայրը․ ՖՈՏՈ
Մահացել է «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մահացել է «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հաղորդում է Marca-ն։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երկրի արևմուտքում։ 28-ամյա Ժոտան մեքենայում եղել է եղբոր հետ, երբ մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։ Մահացել է նաև Դիոգուի 26-ամյա եղբայրը՝ Անդրեն, ով նույնպես ֆուտբոլիստ է։

Դիոգու Ժոտան «Լիվերպուլի» կազմում է 2020 թվականից՝ մեկական անգամ նվաճելով Անգլիայի առաջնությունը, գավաթը և Լիգայի գավաթը։ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում նա երկու անգամ դարձել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հաղթող։

Նշենք, որ Ժոտան ամուսնացել էր հունիսի 22–ին, նա հարսանեկան լուսանկարներ էր հրապարակել Instagram–ի իր էջում։