Հինգշաբթի` հունիսի 16–ի առավել ուշագրավ նորությունները
17.06.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հունիսի 16–ից մինչև 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովային ցիկլոնը: Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 16–ին և 17–ին, ինչի հետևանքով գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։
- Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից ստանալ С-400 զենիթահրթիռային համակարգեր:
- Հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքների բաժանման մասին» օրենքի քննարկումը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի պատգամավորների միջև։
- Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողվել է:
- Իշխանամետ և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հինգշաբթի երեկոյան Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացների վերահսկողության տեխնիկական մեխանիզմների ներդրման շուրջ փոխըմբռնման հայտարարություն են ստորագրել։ -0-