420.39
4.19
395.1
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ–ում բռնկված սկանդալը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի պատգամավորների միջև (ՏԵՍԱՆՅՈւԹ)

12:01
16 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքների բաժանման մասին» օրենքի քննարկումը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի պատգամավորների միջև։

Քվեարկությունից առաջ ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր ՀԱԿ–ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես եկավ առաջարկված փոփոխությունների դեմ, որոնք նախատեսում են մի շարք հայկական համայնքների խոշորացում։

«Վարչական բաժանման փոփոխությունը և համայնքների խոշորացումը կհանգեցնի նրան, որ խոշորացման հետևանքով բազմաթիվ գյուղեր և գյուղական համայնքներ կզրկվեն պետության դոտացիաներից, ավելի բարձր աշխատավարձերից և նպաստներից։ Բնակիչներն այդքան էլ չեն հասկանում, թե ինչ են նրանց առաջարկում, այդ պատճառով համաձայնվել են, իսկ պետությունը կոպեկ տնտեսելու համար պատրաստ է գնալ խաբեության», – հայտարարեց Բագրատյանը։

Բագրատյանից հետո ելույթ ունեցավ բնապահպանության նախկին նախարար, իշխող ՀՀԿ–ի պատգամավոր Վարդան Այվազյանը` նշելով, որ Բագրատյանի հայտարարությունը չի վերաբերում առաջարկվող փոփոխությունների էությանը։

Այս հայտարարությունը հանգեցրեց պատգամավորների լեզվակռվի, Բագրատյանը, մասնավորապես, պահանջեց չմեկնաբանել նրա հայտարարությունը, ինչին, ի պատասխան, Այվազյանը բավականին կոպիտ ձևով հայտարարեց, որպեսզի նրան չխանգարեն։

«Հանգիստ նստի՛ր տեղդ, հանգստացրե՛ք «օզվերին» կերածներին, թե չէ ես կհանգստացնեմ», – ասաց Այվազյանն` ինչին ի պատասխան Բագրատյանը փորձեց առարկել, սակայն ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կոչ արեց պատգամավորներին հանգստանալ։

Պատգամավորների լեզվակռիվը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի, որը կանխեցին մյուս պատգամավորները, այդ թվում` փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Բագրատյանն ու Այվազյանը կանոնավոր կերպով լեզվակռվի են բռնկվում ցանկացած հարցի շուրջ։

Այնուհետև խոսնակն առաջարկեց լեզվակռիվը շարունակել միջանցքում և հայտարարեց քվեարկության մասին, սակայն դա ևս չհանդարտեցրեց պատգամավորներին։ Նրանց ստիպված եղան տարբեր կողմեր քաշել, ինչից հետո Այվազյանը դուրս եկավ նիստերի դահլիճից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ
15:23
17 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը
14:05
17 Ապրիլի 2024
Ծեծել են, խոշտանգել․ ՔՊ–ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպն իսկական սկանդալի է վերածվել (ՎԻԴԵՈ)
Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին․ ՎԻԴԵՈ
13:08
17 Ապրիլի 2024
Փաշինյանն այցելել է Ոսկեպար
Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
13:00
17 Ապրիլի 2024
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
11:44
17 Ապրիլի 2024
Քիչ առաջ պայթեցվեց ՊՆ նախկին շենքը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են պայթեցնում ՊՆ նախկին շենքը․ ՎԻԴԵՈ
09:56
17 Ապրիլի 2024
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով