415.04
4.83
385.94
+17
Եղանակը Երևանում
Հայ

ԸՕ-ում ընտրական գործընթացների վերահսկողության մեխանիզմների ներդրման մասին հայտարարություն է ստորագրվել ՀՀ խորհրդարանում

22:18
16 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանամետ և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հինգշաբթի երեկոյան Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացների վերահսկողության տեխնիկական մեխանիզմների ներդրման շուրջ փոխըմբռնման հայտարարություն են ստորագրել։

Ավելի վաղ ընդդիմադիր ուժերն առաջարկել էին ընտրությունների ժամանակ հրապարակել քվեարկության մասնակիցների ստորագրություններով ցուցակները, ընտրացուցակներից հեռացնել հանրապետությունից բացակայող անձանց ազգանունները, քվեարկության ժամանակ մատների թանաքոտում կիրառել, տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում։

Հայտարարությունը ստորագրել են Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կառավարության աշխատակազմի նախարար-ղեկավար Դավիթ Հարությունյանը, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը։

Փաստաթղթի տակ ստորագրել են նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը։
Լևոն Զուրաբյանի խոսքով, այս պահին կա համաձայնեցված տեքստ, «որը մենք պատրաստ ենք ստորագրել»։

«Առանց չափազանցման սա կարելի է պատմական իրադարձություն անվանել։ Համաձայնագիրը չի լուծում բոլոր խնդիրները, մասնավորապես, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի օգտագործումը, սակայն ազատ ընտրությունների հիմք է ստեղծում»,- ընդգծեց նա։
Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ հասարակության առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար պետք է փոքր քայլերով առաջ շարժվել։

Դավիթ Հարությունյանը գոհունակություն հայտնեց, որ բոլոր կողմերն ուժ գտան համաձայնության գալու։
«Սա էլ հենց կոչվում է կոնսենսուս։ Եվ սա անգին փորձ է»,- ընդգծեց նա, համոզմունք հայտնելով, որ Հայաստանի ապագան քաղաքական ուժերի համատեղ աշխատանքն է։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այդ փաստաթուղթը բացառիկ է հասարակական վստահության բարձրացման տեսանկյունից։
«Այն, որ ընդդիմությունը նման գնահատականներ է հնչեցնում, ցույց է տալիս, որ համաձայնության հասնելու համար արժեր աշխատել»,- ասաց նա։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ