COVID-19-ի նոր դեպքեր ԱԺ-ում, ՍԴ դատավորների հայտարարությունը, տեղական արտադրության կորոնավիրուսի թեստեր. ամփոփում ենք հունիսի 24-ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի՝ հունիսի 24-ի առավել ուշագրավ նորությունները:
Հայաստանում հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 711 նոր դեպք, ընդհանուր` 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով:
ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորները հայտարարություն են տարածել՝ ՍԴ-ի շուրջ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված:
Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունըմտադիր է ՍԴ–ում վիճարկել ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ցրել ՍԴ–ն։
Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։
«Իմ քայլի» 2 պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:-0-