«Իմ քայլի» 2 պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով
24.06.2020,
14:45
«Իմ քայլի» 2 պատգամավորների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Նա այդ մասին հայտնել է իր Facebook–յան էջում։
«Սիրելը ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։ Առողջ եղեք», – գրել է Ենգիբարյանը։
«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ նույնպես ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է news.am–ը։
«Ինձ արդեն լավ եմ զգում հիմա, ջերմությունս իջնում է։ Ինձ մոտ շոկ էր նույնիսկ վարակված լինելը, քանի որ շատ զգույշ եմ»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին շրջանում առանց դիմակի շփում չի ունեցել պագամովրներից ոչ մեկի հետ։
Նշենք, որ նախօրեին կորոնավիրուս էր ախտորոշվել ԱԺ փոխխոսնակ ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանի մոտ։–0–
Загружается новость ... "Лево"