ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

23.06.2020, 15:54
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նա քիչ առաջ հայտնել է Facebook–յան իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ», – գրել է նա։

Նշենք, որ Էնֆիաջյանը մասնակցում էր նախորդ շաբաթ կազմակերպված ակցիաներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերի կապակցությամբ։