ՀՐԱՏԱՊ. «Լուսավոր Հայաստանը» մտադիր է ՍԴ–ում վիճարկել ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները (ՈւՂԻՂ)
24.06.2020,
10:29
ՀՐԱՏԱՊ. «Լուսավոր Հայաստանը» մտադիր է ՍԴ–ում վիճարկել ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները. ՈւՂԻՂ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է ՍԴ–ում վիճարկել ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ցրել ՍԴ–ն։
«Երկուշաբթի օրը խորհրդարանը ժամերի ընթացքում, կարելի է ասել 1,5 ժամվա ընթացքում, ընդունեց փոփոխությունը Սահմանադրության մեջ, հետո Սահմանադրությունը խախտեց և փոփոխությունները չուղարկեց ՍԴ` կարծիքի համար, և հետո շատ արագ, մի քանի ժամվա ընթացքում, ընդունեց նաև 2–րդ ընթերցմամբ սահմանադրական փոփոխությունները, նաև փոփոխություն կատարեց «Ազգայի ժողով կանոնակարգում», որը սահմանադրական օրենք է, որով ՀՀ նախագահին զրկեց սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու իրավունքից, ինչի համար մենք բազմիցս խոսել ենք», – չորեքշաբթի ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն` ավելացնելով, որ կուսակցությունը մի շարք խախտումներով մտադիր է դիմել Սահմանադրական դատարան։
Հունիսի 22–ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։ Այսպես, Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրությամբ դադարեցվում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։ Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչև այդ ժամկետի լրանալը։ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։–0–