ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ–ն ցրելու նախագիծը (ՎԻԴԵՈ)

22.06.2020, 20:17
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ–ն ցրելու նախագիծը. ՎԻԴԵՈ
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ–ն ցրելու նախագիծը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը:

Загружается новость ... "Лево"

ԱԺ–ն երկուշաբթի արտահերթ նիստում քննարկում է Սահմանադրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։

Նախագիծն առաջարկվել էր «Իմ քայլը» խմբակցության կողմից, որով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության 213-րդ հոդվածը:

Նախագծին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: 

 «Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված», – ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նախագծի հեղինակն է։  

Նախագծով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ ՍԴ երեք անդամների` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները ևս կդադարեցվեն:

ԱԺ-ն քվեարկությամբ որոշեց Սահմանադրական փոփոխությունների հարցով չդիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ ուղարկելու նախագծին դեմ քվեարկեց  88 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները բոյկոտել էին ԱԺ արտահերթ նիստը և չէին մասնակցում:

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12 տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–