ԱԺ–ում բոյկոտ է. ընդդիմությունը չի մասնակցում Սահմանադրության փոփոխությունների հարցով ԱԺ նիստին (ՎԻԴԵՈ)

22.06.2020, 13:47
ԱԺ–ում բոյկոտ է. ընդդիմությունը չի մասնակցում Սահմանադրության փոփոխությունների հարցով ԱԺ նիստին. ՎԻԴԵՈ
ԱԺ–ում բոյկոտ է. ընդդիմությունը չի մասնակցում Սահմանադրության փոփոխությունների հարցով ԱԺ նիստին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները երկուշաբթի բոյկոտում են ԱԺ արտահերթ նիստը, որը նվիրված է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Այդ փոփոխություններով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նիստի ընթացքում կներկայացվի նախագիծ, ըստ որի Սահմանադրական դատարանի դատավորները, ովքեր աշխատել են 12 տարի, պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, այլևս չի լինի ՍԴ նախագահ, և նոր ընթացակարգերով կընտրվի ՍԴ–ի նոր նախագահ։

Այսպիսով, արտահերթ նիստին մասնակցում է միայն «Իմ քայլը» իշխող խմբակցությունն` ամբողջ կազմով (88 պատգամավոր)։

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–