Հայկական արտադրության կորոնավիրուսի թեստերն արդեն պատրաստ են. ինչպե՞ս են օգտագործվելու (ՖՈՏՈ)
24.06.2020,
14:30
Հայկական արտադրության կորոնավիրուսի թեստերն արդեն պատրաստ են. ինչպե՞ս են օգտագործվելու. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար», – ասել է նախարարը Facebook–յան իր էջում։
Նա ավելացրել է, որ սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար», – նշել է Թորոսյանը։
Հայաստանում հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով։–0–
Загружается новость ... "Лево"