438.87
4.39
404.41
+1
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունվարի 27–ից փետրվարի 1–ը)

11:00
02 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունվարի 27–ից փետրվարի 1–ը)։

  • Չինաստանում տարածված նոր կորոնավիրուսը մտահոգություն է առաջացրել նաև հայաստանցիների շրջանում։ Այս թեմային են անդրադարձել ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյան, ով խոսել է նաև Չինաստանից ստացվող ծանրոցների վարակիչ լինելու մասին։ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին է խոսել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել գնել կորոնավիրուսի ախտորոշման համար թեստեր։ Կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ Հայաստանի որոշել է ժամանավորապես կասեցնել Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան։

  • Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հարցեր։ Ժնևում հանդիպել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

  • ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մեկնաբանել է օրեր առաջ ընդդիմադիր մի շարք գործիչների բերման ենթարկելը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի բլոգեր, «ՎԵՏՕ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր և հակասորոսական ակտիվիստ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման էին ենթարկել ոստիկանություն՝ պաշտոնական տվյալներով ապօրինի զենք պահելու կամ կրելու կասկածանքով։ Ինչից հետո բերման էին ենթարկվել «Ադեկվադ» ընդդիմադիր շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Բոլորն ազատ են արձակվել նույն օրը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում