Ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան

31.01.2020, 16:59
Ժամանակավորապես ասեցվել է Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան
Ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը: Այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:-0-