«Ինչպե՞ս կլինի սելֆի հայերեն». Փաշինյանը հետաքրքիր պատասխան է տալիս Միշուստինին (ՎԻԴԵՈ)

31.01.2020, 16:05
«Ինչպե՞ս կլինի սելֆի հայերեն». Փաշինյանը հետաքրքիր պատասխան է տալիս Միշուստինին. ՎԻԴԵՈ
«Ինչպե՞ս կլինի սելֆի հայերեն». Փաշինյանը հետաքրքիր պատասխան է տալիս Միշուստինին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ալմաթիում այսօր անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում ՀՀ վարչապետն առաջին անգամ հանդիպել է ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Հանդիպման մեկնարկի ժամանակ ՀՀ վարչապետը մոտենում է երկու երկրների դրոշներին և առաջարկում Միշուստին սկզբում լուսանկարվել, ինչպես նաև սելֆի անել, ինչին Միշուստինը ժպիտով համաձայնվում է։

Փաշինյանը պիջակի գրպանից հանում է հեռախոսն ու սելֆի անում։

«Իսկ ինչպե՞ս կլինի սելֆի հայերեն», – հարցնում է Միշուստինը։

«Սելֆին հայերեն բառ է», – ժպիտով պատասխանում է Փաշինյանը։–0—