50 թեստը`1500 դոլար. Հայաստանը ձեռք է բերում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր (ՎԻԴԵՈ)
31.01.2020,
17:49
50 թեստը`1500 դոլար. ՀՀ–ն պայմանավորվածություն է ձեռք բերել չինական արտադրողի հետ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի ձեռք բերման շուրջ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ձեռք կբերի 200 թեստ նոր կորոնավիրուսի ախտորոշման համար, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Загружается новость ... "Лево"
«Մենք այսօր առավոտյան պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի չինական արտադրողի հետ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի ձեռք բերման համար։ Եվ մեր դեսպանատունը մի քանի ժամում ձեռք կբերի թեստերը և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն։ Սակայն նորից ուզում եմ մասնագիտական պարզաբանում տալ, որ թեստերը կիրառվում են միայն հիմնական ախտանիշների ի հայտ գալու դեպքում, երբ մենք ուզում ենք դիֆերենցենք այդ հիվանդությունը», – նշեց Թորոսյանը։
Նա նշեց, որ նախատեսվում է ձեռք բերել 200 թեստ` ավելացնելով, որ դրանք բավականին թանկ են` 1500 դոլար 50 թեստից բաղկացած մեկ տուփի համար։–0–