ԱԼՄԱԹԻ, 31 հունվարի. / Նովոստի-Արմենիա /. Ուրբաթ Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը:
«Տվյալների և արհեստական ինտելեկտի հիման վրա կայուն տարածաշրջանի կառուցում» թեմայով փակ լիագումար նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության Վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի և Մոլդովայի կառավարությունների ղեկավարներ Սերգեյ Ռումաս և Իոն Կիկու , ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Քննարկվելու են նաև թվային համագործակցության թեմաները՝ կայուն զարգացման նպատակների, ՏՏ ընկերությունների զարգացման և միջազգային շուկայում թվային ղազախական արտադրանքի խթանման, սկսնակ ձեռնարկություններին և ՏՏ ընկերություններին պետական աջակցության, ՏՏ շուկայի զարգացման ընդհանուր տեսլականի մշակումն արագացնելու ուղղությամբ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում