ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել

29.01.2020, 20:18
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի նշանակման հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի Հայկ Մհրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,– նշվում է հրամանագրում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքէջում։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը։ –0–