Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

24.01.2020, 12:39
Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը։ Այս մասին լուրը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակար Արման Սարգսյանի հրամանով Տավուշի մարզային ոստիկանապետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Երևանի ոստիկանության պետ»,– նշեց Ջանոյանը։

Նա նույնպես հայտնեց, որ նախորդ հրամանի համաձայն Գարիկ Ղուկասյանն ազատվել է Երևանի ոստիկանության պետի պաշտոնից և ուղարկվել վարչության կադրային ռեզերվ։ –0–