+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԱՆ–ն ներկայացրել է խորհուրդներ` ինչպես չվարակվել կորոնավիրուսով (ՎԻԴԵՈ)

17:23
29 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Այս պահին կորոնավիրուսով հիվանդներ Հայաստանում չկան, իրավիճակը լիովին վերահսկելի է, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակված է 4,593 մարդ (նրանցից 4537-ը՝ Չինաստանում): Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է 5974 հաստատված դեպքերի մասին, հաշվի առնելով բոլոր երկրների վարակվածներին՝  6053: Ազգային հանձնաժողովի տվյալներով ՝ գրեթե 60 հազար մարդ հետազոտվում է, բուժվել է 103-ը: Եվս 132 մարդ մահացել է:

Սնունդը և զբոսաշրջիկները վերահսկվում են

Ինչպես նշեց փոխնախարարը, հաշվի առնելով ԱՀԿ-ի խորհուրդը, Հայաստանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ, արգելել է Չինաստանից կենդանական մթերքների և հումքի, ինչպես նաև այլ երկրներում չինական հումքից պատրաստված արտադրանքի ներկրումը:

Բացի այդ, նա ասաց, որ Արտաքին գործերի նախարարության և Տուրիզմի կոմիտեի հետ համագործակցության արդյունքում տուրիստական ​​գործակալությունների համար կազմվել է հուշաթերթիկ` տուրիստական խմբերում վիրուսի նախանշանների հայտնաբերման դեպքում տեղեկացնելու անհրաժեշտության մասին:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Չինաստան այցերից, իսկ այլ երկրներ այցելելիս ՝ հետևել վիրուսի տարածման հետ կապված իրավիճակին:

Загружается новость ... "Лево"

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, այդ թվում` նաև Չինաստանից Հայաստան եկած հայերին, ապա, փոխնախարարի խոսքով, անցակետերում նրանք ջերմաստիճանի չափումներ են կատարում և լրացնում հատուկ քարտ` անձնական տվյալներով և բնակության հասցեով:

 «Այդ քարտերը փոխանցվում են կլինիկաներ ՝ հսկողության համար, և եթե վիրուսը հայտնաբերվի, վարակի տարածքը հնարավոր է անմիջապես որոշել», - ասաց Նանուշյանը ՝ հավելելով, որ ինկուբացիոն շրջանը տևում է մեկից մինչև 14 օր, և մինչ այժմ Չինաստանի սահմաններից դուրս վիրուսի մարդուց մարդ փոխանցման որևէ դեպք չի գրանցվել։

Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կապի մեջ է ԱՊՀ և ԵՏՄ գործընկերների հետ, ինչպես նաև ձեռնարկում է սանիտարահիգիենիկ հսկողության բոլոր անհրաժեշտ միջոցները:

Հայերը Ուհանում

Ինչպես նշել է Նանուշյանը, Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիները նախազգուշացվել են և մշտական ​​կապի մեջ են դեսպանության հետ: Ցանկության դեպքում նրանք կվերադարձվեն հայրենիք: Խոսքը երեք ուսանողի և 2-3 պայմանագրային աշխատողների մասին:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանն իր հերթին նշեց, որ Ուհան քաղաքում ՀՀ քաղաքացիները որևէ խնդիր չունեն:

«Նրանք աշխատում են դուրս չգալ տանից, սահմանափակել գործողությունները, հետևում են իրենց սննդակարգին և ինքնազգացողության հետ կապված բողոքներ չունեն», - ասաց Թորոսյանը:

Загружается новость ... "Право"

Ինչպես հայտնաբերել վիրուսը և ինչ անել

Ինչպես նշեց Թորոսյանը, նոր կորոնավիրուսի ախտանիշները նման են սովորական գրիպի ախտանիշներին` բարձր ջերմություն, վատ ինքնազգացողություն, ինչը հիմնականում դրսևորվում է թոքաբորբի տեսքով։

«Ախտորոշումից հետո, եթե նոր կորոնավիրուսի կասկած կառաջանա, հիվանդի անալիզները կուղարկվեն միջազգային լաբորատորիաներից մեկը` Անգլիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, քանի որ Հայաստանում դեռ չկան հստակ ախտորոշման համար անհրաժեշտ թեստեր (ռեագենտներ)», – ասաց Թորոսյանն` ընդգծելով, որ դիվանագիտական մակարդակում ընթանում են բանակցություններ` առնվազն կարճ ժամկետներում թեստերը Հայաստան բերելու համար։

Նրա խոսքով, թեստերի բացակայությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանը չի համարվում վարակի բարձր ռիսկ ունեցող երկիր, քանի որ Չինաստանի հետ չունի ընդհանուր սահմաններ և ուղիղ ավիաչվերթեր։

Ամեն դեպքում Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս առաջիկա մի քանի ամսում սահմանափակել այցերը Չինաստան, հետևել ձեռքերի հիգիենային և հասարակական վայրերում օգտագործել պաշտպանիչ միջոցներ, օրինակ` դիմակներ։

Նրա խոսքով, նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը զգայուն է քլորի և սպիրտի նկատմամբ, ինչի կապակցությամբ խորհուրդ է տրվում պարրբերաբար մաքրել մակերեսները քլորով և սպիրտով։

Խորհուրդ չի տրվում օգտագործել ծովամթերք, վայրի կենդանիների միս, հում մթերք, պետք է խմել միայն շշլացված ջուր։

ԱՆ–ն հորդորում է քաղաքացիներին հիվանդության առաջին ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել մասնագետներին և պարտադիր նշել, թե որտեղ են գտնվել վերջին 14 օրվա ընթացքում։

Վիրուսի նկատմամբ առավել խոցելի են 65 տարեկանից բարձր անձինք, երեխաները, ինչպես նաև այլ հիվանդություններ ունեցող մարդիկ, ընդ որում վերջիններիս մոտ մահացու ելքի ռիսկն ավելի բարձր է։

Չինական վիրուս

2019-nCoV կորոնավիրուսի հիվանդացության առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում նախորդ տարվա դեկտեմբերին։ Վարակի դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Ավստրալիայում։ Չինաստանից դուրս գրանցված բոլոր դեպքերն արձանագրվել են զբոսաշրջիկների մոտ, ովքեր եղել են Չինաստանի Հուբեյ նահանգում և նրա վարչական շրջանում` Ուհան քաղաքում, որտեղ Չինաստանի իշխանություններն արդեն հայտարարել են կարանտին և փակել քաղաքը։

ԱՀԿ–ի տվյալներով, աշխարհում չկա արտակարգ իրավիճակ վիրուսի տարածման կապակցությամբ, նման իրավիճակ է դեռ միայն Չինաստանում։ ԱՀԿ–ի ուսումնասիրության համաձայն, վիրուսի տարածման հիմնական աղբյուրն Ուհանի ծովամթերքի շուկան է, և բացառված չէ, որ վիրուսը փոխանցվել է մարդուն ծովամթերքից կամ վայրի կենդանուց։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը