Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
28.11.2015,
10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
- ԱԱԾ–ն տեղեկացրեց զինված հանցախմբի վնասազերծմանն ուղղված աննախադեպ օպերացիայի մասին, որը նախապատրաստում էր մի շարք հանցագործություններ հանրապետության տարածքում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվածների թիվը հասել է 21–ի, իսկ հանցախմբի պարագլուխը, դատարանի վճռով, կալանավորվել է։
- Երևանում սպանվել է Անելիք բանկի իրավաբանական վարչության պետը։ Հաջորդ օրը կասկածյալն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ ուրբաթ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ նրան ձերբակալել և հարցաքննել են։
- Սիրիայի տարածքում թուրքական ՌՕՈւ–ի կողմից ռուսական կործանիչի խոցման պատճառով Ռուսաստան–Թուրքիա հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Այս նախաձեռնությունը ողջունել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
- ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ` մեղադրելով հավաքականի որոշ ֆուտբոլիստների «դավաճանության» մեջ ալբանացիների հետ խաղում։ Նա նաև խոստացավ շուտով հրապարակել ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը։
- Պատանի հայ երգիչ Միկան (Միքայել Վարոսյան) «Եվրատեսիլ 2015» միջազգային մանկական մրցույթում զբաղեցրեց երկրորդ տեղը` մի քանի բալով զիջելով հաղթողին։ Հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նշեցին, որ Միկան փայլուն ելույթ է ունեցել։–0–

