486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
20:36
25 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 1915 թ.–ի Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ներկայացվել է Պետդումայի քննարկմանը, չորեքշաբթի տեղեկացրել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։

«Հենց նոր մենք Պետդումայի քննարկմանը ներկայացրեցինք 1915 թ.–ին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար պատասխանատվության օրինագիծը», – գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ օրինագծի` «Սպրավեդլիվայա Ռոսիան» ցանկանում է ՌԴ–ի քրեական օրենսգիրքը համալրել 354.2 հոդվածով («1915–1922 թթ.–ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստերի ժխտումը»)։ Եթե ցեղասպանության փաստը ժխտվել է հրապարակային, ապա նման խախտման համար առաջարկվում է պատժել տուգանքով (մինչև 300 հազար ռուբլի) կամ ցեղասպանության փաստը ժխտող անձի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով մինչև երկու տարի ժամկետով կամ հարկադիր աշխատանքներով մինչև երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ նույնքան ժամկետով։

Եթե անձը ցեղասպանության փաստը ժխտել է` օգտագործելով իր ծառայողական դիրքը կամ դա արել է ԶԼՄ–ների միջոցով, ապա առաջարկվում է պատժել տուգանքով (100–500 հազար ռուբլի) կամ աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով 1–3 տարի ժամկետով կամ հարկադիր աշխատանքով մինչև հինգ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ նույնքան ժամկետով` երեք տարով արգելելով զբաղեցնել որոշակի պաշտոններ կամ զբաղվել որոշակի գործունեությամբ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։
11:15
23 Փետրվարի 2017
Խորհրդարանական ընտրությունների օրը չփոխելու իրական պատճառը
Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի:
08:00
23 Փետրվարի 2017
Չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
22 Փետրվարի 2017
SOS. Հայաստանի ավելի քան 60 տեսակի կենդանիներ անհետացման եզրին են
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված մոտ 50 տեսակի անողնաշարավորներ և 12 տեսակի ողնաշարավոր կենդանիներ կրիտիկական վիճակում են:
18:02
22 Փետրվարի 2017
Հայաստանի ՊՆ–ն կպայքարի ծխելու դեմ. ծխախոտը հանվում է ԶՈՒ պարենային հատկացումներից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայքարելու է ծխելու դեմ:
17:42
22 Փետրվարի 2017
Կարծրատիպերը կոտրվում են. Հայաստանում կրճատվել է սելեկտիվ աբորտների թիվը
Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում վերջին 15 տարիներին նվազել է ավելի քան 4 անգամ:
14:52
22 Փետրվարի 2017
ԴԱՀԿ աշխատակիցներն ավելի քան 10 մլն դրամի գողություն են կատարել քաղաքացու բնակարանից
ԴԱՀԿ աշխատակիցները հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
13:42
22 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
13:21
22 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»
Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի:
11:34
22 Փետրվարի 2017
ՃՈ–ն բարիանում է. դրական փոփոխություններ են սպասվում
Ճանապարհային ոստիկանությունում սպասվում են դրական փոփոխություններ։
08:00
22 Փետրվարի 2017
Երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։