438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Կանխվել են հրեշավոր վտանգներ. Գորիկ Հակոբյանն արձագանքել է ԱԱԾ գործողությունների վերաբերյալ շահարկումներին

14:23
26 Նոյեմբերի 2015
 ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը պատասխանել է նոյեմբերի 25-ին Երևանում զինված հանցավոր խմբի վնասազերծման առնչությամբ որոշ մեկնաբանությունների վերաբերյալ  «Արմենպրես»գործակալության հարցին:

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված հայտնի միջոցառումներից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին նաև տարօրինակ և երկիմաստ մեկնաբանություններ, որ իբր  այն «բեմականացված» էր կամ միտված ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին, որով իսկ փորձ է արվում քաղաքական երանգ հաղորդել իրականացված հատուկ գործողություններին:

ԱԱԾ–ն հրապարկել է Նորք–Մարաշում զինված խմբից բռնագրավված զենք–զինամթերքի ցանկը>>

Հիշեցնեմ, որ ազգային անվտանգության ծառայությունն  ապաքաղաքականացված կառույց է և մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել  խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել:

Տունը, որտեղ վնասազերծվել է զինված հանցախումբը, վարձակալության է հանձնվել գործակալի միջոցով>>

Ցանկանում եմ ընդգծել, որ երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ  «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու  պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին և մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը: Ընդ որում  գործողության ընթացքում ոչ մի զոհ չեղավ: Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության և հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց  աշխատանքը նման գնահատականի արժանանա:

Կարծում եմ` այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել  հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին:

Իսկ այդ «մասնագետներին» առաջարկում ենք հետագայում մասնակցել  գործով դատական նիստերին և հուսով ենք այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական  դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում:

Գալու է ժամանակը և նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողություններն պիտակավորելու և հանրությանը ապակողմնորոշելու համար»,-ասված է հրապարակամ մեջ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու