Տունը, որտեղ վնասազերծվել է զինված հանցախումբը, վարձակալության է հանձնվել գործակալի միջոցով

25.11.2015, 19:33
Տունը, որտեղ վնասազերծվել է զինված հանցախումբը, վարձակալության է հանձնվել գործակալի միջոցով:
Տունը, որտեղ վնասազերծվել է զինված հանցախումբը, վարձակալության է հանձնվել գործակալի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տունը, որտեղ վնասազերծվել է զինված հանցախումբը, վարձակալության է հանձնվել գործակալի միջոցով, չորեքշաբթի լրագրողներին ասաց տան սեփականատիրոջ քույրը` Գայանե Հախվերդյանը։
 Նրա խոսքով` այն կինը, որի հետ կնքվել է վարձակալության պայմանագիրը, ունեցել հայկական անձնագիր և գրանցում Նուբարաշեն համայնքում։ Նրա անունը Հախվերդյանը չի հիշում, տունը վարձով է տրվել մեկ ամիս առաջ։

«Տունը վարձով է հանձնվել գործակալի միջոցով, որին հիմա չենք կարողանում գտնել», – ասաց նա։

 Հախվերդյանի խոսքով` տունը գրավի տակ է դրվել նրա քրոջ ամուսնու մահից հետո, և նա ստիպված էր եղել վարձով տալ։

Հատուկ ծառայությունները հայտնում են Երևանում զինված խմբի վնասազերծման մասին>>

 «Նրանք խնդրեցին երկարացնել վարձակալությունը ևս երկու օրով», – ասաց նա։

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով (հանցավոր խմբավորման ստեղծում և մասնակցություն) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից զենքի անօրինական ձեռքբերումը, պահումը, իրացումը, փոխադրումը կամ կրումը), կատարվում է նախաքննություն:–0–