486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱԱԾ–ն բացահայտել է հանցավոր խումբ, որը վտանգավորության աստիճանով նախադեպը չի ունեցել. ԱԱԾ պետի տեղակալ
13:09
27 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ–ի տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների ընթացքում հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որն իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ, ինչպես նաև պատրաստվող գործողությունների վտանգավորությամբ ըստ էության նախադեպը չի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, ասել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի է ունեցած ասուլիսում։

Ինչպես նշել է ԱԱԾ պետի տեղակալը, խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար, հանցավոր խմբում առկա էր խիստ դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերն ու պարտավորությունները։ Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով։ Նույնիսկ խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ միմյանց հետ կապ պահելու համար։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ԱԱԾ պետի տեղակալը նշել է, որ դրանց աղբյուրները դեռևս պետք է պարզվեն։

«Սակայն խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում, դրանից հետո խումբը վերցվել է հսկողության ներքո, և արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ խումբը վնասազերծվել է»,– նշել է Համբարձումյանը։

Համբարձումյանի խոսքով, «ԱԼՖԱ» հատուկ ջոկատայիններին հաջողվել է վայրկյանների ընթացքում վնասազերծել առանձնատանը գտնվող մարդկանց, որոնցից մեծ մասն առանց վարանելու կարող էր օգտագործել այնտեղ եղած զենքը։ Նա ավելացրել է, որ  դա ԱԱԾ աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է։

Համացանցում հայտնվել են Երևանում հանցավոր խմբի վնասազերծման կադրերը>>

ԱԱԾ պետի տեղակալն անդրադարձել է նաև լրատվամիջոցներում պտտվող լուրերին իբր բեմականացման մասին, նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, և այն կադրերը, որոնք ցուցադրվել են, համապատասխանում են եղելությանը։

ԱԱԾ–ն հրապարկել է Նորք–Մարաշում զինված խմբից բռնագրավված զենք–զինամթերքի ցանկը>>

Համբարձումյանն ասել է, որ անմեղության կանխավարկածը չխախտելու համար ձերբակալվել է 21 մարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն պետք է ուղղվի դատարան, որն էլ կորոշի կալանքի արտոնություն տալու կամ չտալու վերաբերյալ։ Այս պահին նախաքննություն է ընթանում, դրա արդյունքները կամփոփվեն, որից հետո կտրվեն քրեաիրավական լրացուցիչ գնահատականներ։

Հայտնի են դարձել վնասազերծված հանցախմբի որոշ անդամների անունները>>

Նոր սպառնալիքին վերաբերող հարցին ի պատասխան` Համբարձումյանը նշել է. «Նոր վտանգ լինելու մասին տեղեկություն չկա, բայց բնական է, որ անվտանգության միջոցառումները խստացված են։ Դա զուտ ուղղված է քաղաքացիների անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար»։

Նշենք, որ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի խոսքով, նկարահանումները կատարվել են ԱԱԾ ծառայությունների միջոցով, բայց թե ինչպես են դրանք հայտնվել համացանցում, Համբարձումյանը տեղյակ չէ։ -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: