484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի են դարձել վնասազերծված հանցախմբի որոշ անդամների անունները
12:14
26 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ԶԼՄ–ները հրապարակել են նախօրեին Երևանում վնասազերծված հանցախմբի որոշ անդամների անունները։

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթի հաղորդմամբ, բացի հանցախմբի պարագլխից` Արթուր Վարդանյանից, ով գլխավորում էր «Հայոց վահան» կազմակերպությունը, հանցախմբի անդամներից է նաև Հանրային հեռուստաընկերության աշխատակից, արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանը։

Ըստ թերթի` հանցախմբի վնասազերծման ժամանակ ձերբակալված աղջիկներից մեկը` Նելլի Մինասյանը, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ակտիվ մասնակիցներից է։ Այս տեղեկությունը հաստատել է նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

Երևանում վնասազերծված հանցախմբի թիրախը կարող էին լինել խորհրդարանն ու վարչապետը>>

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկացրեց 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։

Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:56
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Արցախում մեկ զինծառայողի մահվան և ևս երկուսի վիրավորվելու հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ` շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ:
10:30
04 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:04
03 Նոյեմբերի 2017
Տաշքենդում շփոթել են Հայաստանի դրոշի գույները (ՖՈՏՈ)
Նիստի կազմակերպիչները շփոթել են ՀՀ դրոշի գույների հերթականությունը:
20:16
03 Նոյեմբերի 2017
Հայաստանի հասարակական կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպական միության դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ
Քրեական գործ է հարուցվել Եվրոպական միության հատկացված դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ։
15:17
03 Նոյեմբերի 2017
Նախօրեին Երևանում կորած քաղաքացին գտնվել է
Քաղաքացին ոչ սթափ վիճակում դուրս էր եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:
14:39
03 Նոյեմբերի 2017
Երևանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից–Աջափնյակ և հակառակը։ Զիփլայնի մի հատվածն էլ անցնում է Դավթաշենի կամրջի տակով:
13:20
03 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում:
12:26
03 Նոյեմբերի 2017
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
12:07
03 Նոյեմբերի 2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
11:38
03 Նոյեմբերի 2017
Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին
«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,-ասել է Բախշյանը։
11:29
03 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Նրանք սպանվել են Հրազդան քաղաքում, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։
11:19
03 Նոյեմբերի 2017
Ջերմ աշունը շարունակվում է Հայաստանում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։