483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ նախագահ. ալբանացիների հետ խաղում դավաճանություն է տեղի ունեցել
17:40
25 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չորեքշաբթի առաջատար ԶԼՄ–ների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ հավաքականի մի քանի խաղացողների կասկածում է «դավաճանության» մեջ ալբանացիների հետ խաղում։

Ալբանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման ժամանակ հայերի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (3։0) պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Խաղից հետո kurir.rs կայքը գրել է, որ Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների ալբանացիները խոստացել են 500 հազարական եվրո խաղում պարտվելու դիմաց։

 ՀՀ սպորտի նախարարը չի հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «վաճառել է» հանդիպումն ալբանացիներին >>

Սակայն սերբական հրատարակության հայցին ի պատասխան` ՈւԵՖԱ–ից հայտարարել են, որ քննություն չի անցկացվի, քանի որ կազմակերպությունը որևէ կասկած չունի։

«Հավաքականի խաղի հետ կապված երկրպագուների դժգոհություններն օբյեկտիվ են և ճիշտ։ Հավաքականը վատ է խաղում, և մենք պետք է անենք ամեն ինչ` այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար», – նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով` թիմում հիմա կան շատ լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ, որոշ ֆուտբոլիստներ պարզապես չեն ցանկանում խաղալ։

«Իհարկե, դա բոլորին չի վերաբերում, սակայն մենք գիտենք, որ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, և այդ խնդիրներն անհապաղ հարկավոր է լուծել», – հայտարարեց Հայրապետյանը։

Նրա խոսքով` նա ունի կարևոր խնդիր` կարգի բերել հավաքականը։

«Հայկական ֆուտբոլում իմ գլխավոր վաստակը եղել է այն, որ, երբ ես գլխավորեցի ՀՖՖ–ն, ինձ հաջողվեց արմատախիլ անել դավաճանությունը, և, ցավոք, այս խնդիրը կրկին վերադարձել է։ Կարծում եմ, որ սա ձախողում և դժբախտություն է հայկական ֆուտբոլի համար», – ընդգծեց ՀՖՖ նախագահը։

Նրա խոսքով` եթե նրան չհաջողվի լուծել այս խնդիրը, ապա նա բոլորին կասի, որ այլևս ի վիճակի չէ գլխավորել ՀՖՖ–ն և կհեռանա այդ պաշտոնից։

«Եթե ինձ չհաջողվի լուծել այս հարցը, ցանկացած մարզչի դեպքում նրանից օգուտ չի լինի, քանի որ նման պայմաններում անհնար կլինի որևէ խնդիր դնել մարզչի առաջ», – նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով` այդ ցեցը ծակում և քանդում է ամեն ինչ։ «Նման պայմաններում ի՞նչ խնդիրներ կարելի է դնել մարզչի առաջ», – նշեց Հայրապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ դեռևս չի ցանկանում նշել կոնկրետ անուններ, քանի որ դեռ ապացույցներ չունի, «սակայն կարծում եմ, որ ես դրանք շուտով կգտնեմ», – ասաց ՀՖՖ նախագահը։

«Իմ գլխավոր և հեռանկարային խնդիրն է բացահայտել, թե կոնկրետ ով և ինչպես է «արել» այդ  խաղը։ Կամ մենք պետք է ապացուցենք, որ դա սուտ է, ինչը ես ծիծաղելի եմ համարում, կամ ապացուցենք, որ դա ճիշտ է, այդ դեպքում կլուծենք խնդիրը», – ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով, եթե ապացուցվի, որ Հայաստանի հավաքականի որոշ խաղացողներ «վաճառել են» խաղը, ՈւԵՖԱ–ի և ՖԻՖԱ–ի կողմից որևէ պատժամիջոց չի կիրառվի ՀՖՖ–ի նկատմամբ։  

«Հակառակը, ՈւԵՖԱ–ն և ՖԻՖԱ–ն խրախուսում են կասկածելի հանդիպումների օբյեկտիվ քննությունը», – ավելացրեց Հայրապետյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։