429.75
7.83
408.31
+32
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ սպորտի նախարարը չի հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «վաճառել է» հանդիպումն ալբանացիներին

19:33
22 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը չի հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող էր «վաճառել» Ալբանիայի հավաքականի հետ կայացած հանդիպումը։

Ավելի վաղ kurir.rs սերբական կայքը գրել էր, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստներին վճարել էին 500 հազարական եվրո խաղում պարտություն կրելու համար։ Սակայն, սերբական հրատարակությանն ի պատասխան, ՈւԵՖԱ–ում հայտարարեցին, որ Հայաստան–Ալբանիա խաղում  հայկական թիմի պարտվելու պատճառները չեն ուսումնասիրվի, քանի որ կազմակերպությունը որևէ կասկած չունի։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը վճռորոշ կերպով հերքել է իր թիմի խաղացողներին կաշառելու հնարավորությունը։

 «Ես ինքս չեմ հավատում, նման բան չի կարող լինել», – հինգշաբթի լրագրողներին ասաց Ղազարյանը։

Նախարարի կարծիքով` համապատասխան կառույցները քննարկում են իրավիճակը, մասնավորապես` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Նա ավելացրեց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ֆեդերացիայի ներսում։

Ղազարյանի խոսքով` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը չի միջամտում ֆեդերացիաների աշխատանքներին, նրանց համագործակցությունը սահմանափակվում է տարբեր հարցերում աջակցություն ցուցաբերելով։

Ալբանիայի հավաքականը հայկական թիմի հետ խաղում հաղթելու շնորհիվ պատմության ընթացքում առաջին անգամ հայտնվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։

Անօրինական գործունեության ապացույցների բացահայտման դեպքում Ալբանիայի հավաքականը կհեռացվի Եվրո–2013–ի մասնակիցների ցանկից։ Այդ դեպքում մրցաշարում նրա տեղը կզբաղեցնի Դանիայի հաքականը, իսկ Սերբիան կմասնակցի անցումային հանդիպումներին։ –0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:11
20 Հունիսի 2022
Հայտնի է, թե երբ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» խաղացող
Հայտնի է, թե երբ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» խաղացող
15:30
15 Հունիսի 2022
Փաշինյանը FIFA–ի նախագահի հետ քննարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը
Փաշինյանը FIFA–ի նախագահի հետ քննարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը
18:03
13 Հունիսի 2022
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան
17:56
04 Հունիսի 2022
Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են. Հայաստանի և Վրաստանի հավաքականները Երևանում կանցկացնեն հրաժեշտի հանդիպում
Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են. Հայաստանի և Վրաստանի հավաքականները Երևանում կանցկացնեն հրաժեշտի հանդիպում
09:48
02 Հունիսի 2022
Ռաֆիկ Հարությունյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ռաֆիկ Հարությունյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
19:41
31 Մայիսի 2022
Հայ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է Աբի Դաբիում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է Աբի Դաբիում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում. ՖՈՏՈ
10:54
31 Մայիսի 2022
Հայաստանը 2023թ.–ին կընդունի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Փաշինյան
Հայաստանը 2023թ.–ին կընդունի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը
19:56
30 Մայիսի 2022
Բաչկովը Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն է` գրանցելով պատմական արդյունք հայկական բռնցքամարտիպատմության մեջ
Բաչկովը Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն է` գրանցելով պատմական արդյունք հայկական բռնցքամարտիպատմության մեջ
19:41
30 Մայիսի 2022
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
21:46
26 Մայիսի 2022
Հենրիխ Մխիթարյանը կփոխի ակումբը. ԶԼՄ
Հենրիխ Մխիթարյանը կփոխի ակումբը
11:07
26 Մայիսի 2022
Հայկական եռագույնը` հաղթական հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայկական եռագույնը`  հաղթական հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:01
16 Մայիսի 2022
44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը հռչակվել է Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը հռչակվել է Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ