Պուտին. Սու-24–ի հետ կապված միջադեպը կազդի Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունների վրա

24.11.2015, 18:02
Սու-24 ռուսական ռմբակոծիչի հետ կապված այսօրվա պատահարը լուրջ հետևանքներ կունենա ռուս–թուրքական հարաբերությունների համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտին. Սու-24–ի հետ կապված միջադեպը կազդի Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունների վրա
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սու-24 ռուսական ռմբակոծիչի հետ կապված այսօրվա պատահարը լուրջ հետևանքներ կունենա ռուս–թուրքական հարաբերությունների համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 Ինչպես հայտնում է РБК–ն, նախագահն ասել է, որ ռուսական օդանավը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ–օդ» հրթիռով թուրքական F16 ինքնաթիռից, երբ ռուսական ռմբակոծիչը եղել է 6 հազար մետր բարձրության վրա և թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա։

Պուտինը Թուրքիային ահաբեկիչների մեղսակից է անվանել>>

«Ցանկացած դեպքում մեր օդաչուները և ինքնաթիռը որևէ կերպ չեն սպառնացել Թուրքիային։ Դա ակնհայտ է»,– ընդգծել է պետության ղեկավարը Հորդանանի թագավոր Աբդալա 2–րդի հետ հանդիպմանը։

«Փոխարենը, որ անհրաժեշտ կապեր հաստատել, որքան որ մեզ հայտնի դարձավ, թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ–ի իր գործընկերներին այդ միջադեպը քննարկելու համար, կարելի է կարծել, թե այդ մենք ենք խոցել թուրքական ինքնաթիռը, այլ ոչ թե նրանք` մերը։ Նրանք ինչ է, ցանկանում են ՆԱՏՕ–ն ծառայեցնել ԻԼԻՊ–ին»,– ասել է նախագահը։

«Բայց մենք երբեք չենք հանդուրժի, որ այսպիսի հանցագործություններ կատարվեն, ինչպես այսօր։ Եվ իհարկե, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ուժ կգտնի այդ ընդհանուր չարիքի դեմ պայքարելու համար»,– ասել է Պուտինը։

Սու-24 ինքնաթիռը կործանվել է Սիրիայի Լաթաքիա արվարձանում, Ավելի վաղ թուրքական կողմը Ռուսաստանին նախազգուշացումներ է արել Սիրիայի օդային գործողության ընթացքում Թուրքիայի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ օդանավը թռչում էր բացառապես Սիրիայի տարածքով, որը թույլատրել է ռուսական ռազմական ավիացիայի թռիչքները։-0-