482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահը Թուրքիային ահաբեկիչների մեղսակից է անվանել
17:25
24 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում Սու-24–ի հետ կապված միջադեպը մեջքին հասցված հարված է անվանել, հաղորդում է gazeta.ru–ն։

«Այդ իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից։ Իհարկե, մեր զինծառայողները հերոսական պայքար են տանում ահաբեկիչների դեմ` չափսոսալով իրենց կյանքը։ Բայց այսօրվա կորուստը մեր մեջքին ահաբեկիչների համախոհների հասցրած հարված էր, այլ կերպ ես կատարվածը որակել չեմ կարող»,– ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալա 2–րդի հետ հանդիպմանը։

Նա ավելացրել է, որ դա կատարվել է, թեև ԱՄՆ–ի հետ օդային միջադեպերի նախազգուշացման համաձայնագիր էր ստորագրվել։

«Իսկ հիմա նաև հարվածներ մեր մեջքին, մեր ինքնաթիռներին, որոնք պայքարում են ահաբեկության դեմ, դա այն դեպքում, որ մենք ամերիկացի գործընկերների հետ օդային միջադեպերի նախազգուշացման համաձայնագիր են  ստորագրել։ Դա այն դեպքում, որ Թուրքիան պատերազմում է ամերիկյան կոալիցիայի կազմում»,– ասել է նախագահը։

Սու-24 ինքնաթիռը կործանվել է Սիրիայի Լաթաքիա արվարձանում, Ավելի վաղ թուրքական կողմը Ռուսաստանին նախազգուշացումներ է արել Սիրիայի օդային գործողության ընթացքում Թուրքիայի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ օդանավը թռչում էր բացառապես Սիրիայի տարածքով, որը թույլատրել է ռուսական ռազմական ավիացիայի թռիչքները։-0-




Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: