Ծանրորդներ Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայի 2024թ․–ի լավագույնների կոչումներին (ՖՈՏՈ)

26.03.2025, 10:41
Մեր մարզիկները հավակնում են Եվրոպայի 2024թ․–ի լավագույնների կոչումներին․ ՖՈՏՈ
Ծանրորդներ Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայի 2024թ․–ի լավագույնների կոչումներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների (կին ծանրորդ, տղամարդ ծանրորդ) կոչումներին, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։MyCollages - 2025-03-26T104343.535.jpgԵվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան լավագույնների անունները կհայտարարի ապրիլի 13-ին Մոլդովայում մեկնարկող Եվրոպայի առաջնության առաջին օրը:

Նախօրեին ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնող մարզիկների ցուցակը։