Փարիզ-2024․ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է, նա կպայքարի Օլիմպիական ոսկու համար

06.08.2024, 21:13
Ալեքսանյանը կպայքարի կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար
Փարիզ-2024․ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է, նա կպայքարի Օլիմպիական ոսկու համար

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 5։3 հաշվով հաղթեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլլո Կինդելանին և դուրս եկավ եզրափակիչ։

Ալեքսանյանը կպայքարի կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար:

Հայաստանը ՕԽ–ում ներկայացնող մեկ այլ ըմբիշ՝ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 1։3 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային։ Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: