Հինգ հայ շախմատիստներ ներառվել են ՖԻԴԵ–ի փետրվարյան 100–ակում

02.02.2026, 13:15
Մոլորակի 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ընդգրկված են երեք հայ շախմատիստուհիներ
Հինգ հայ շախմատիստներ ներառվել են ՖԻԴԵ–ի փետրվարյան 100–ակում

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի երկու շախմատիստ և երեք շախմատիստուհի ընդգրկվել են ՖԻԴԵ-ի փետրվարյան վարկանիշային աղյուսակների տարբեր կատեգորիաների լավագույն հարյուրյակում (Top-100), որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (վարկանիշը՝ 2659), ով զբաղեցնում է 55-րդ տեղը:

Մոլորակի 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2402)՝ 42-րդ տեղ, Մարիամ Մկրտչյանը (2368)՝ 72-րդ տեղ և Լիլիթ Մկրտչյանը (2366)՝ 77-րդ տեղ:

Պատանիների (juniors) լավագույն 100-յակում հայտնվել է Էմին Օհանյանը (2481), ով զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը: