ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Ուիգանի» հետ հանդիպման լավագույն խաղացող:
Daily Mail պարբերականը գնահատել է ազգային հավաքականի ավագի խաղը առավելագույն 8 միավորով, հաղորդում է
armfootball.com-ը:
Մխիթարյանը նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ և օգնել իր թիմին հաղթել 4:0 հաշվով: -0-