Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում

22.05.2017, 18:17
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, մայիսի 22. /Նովոստի- Արմենիա/. Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը, մեծահասակների շրջանում առաջնության մրցանակակիրներ են դարձել`

Աշոտ Ադամյանը (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյանը (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյանը (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ)։

Երիտասարդների (մինչև 21 տարեկան) թվում Դավիթ Մադոյանը (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական) դարձել է ոսկե մեդալակիր։

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ:

Հայ բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-ից 11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: -0-