Հայ գրոսմայստերը կիսում է 1–2–րդ տեղերը Aeroflot Open–ում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանը և ամերիկացի Հանս Նիմանը 5-րդ տուրից հետո գլխավորել են Aeroflot Open – 2025 շախմատային մրցաշարի աղյուսակը։
Երկու շախմատիստներն էլ իրենց ակտիվում ունեն 4.5-ական միավոր, նշվում է մրցաշարի պաշտոնական կայքում։
6-րդ տուրում Հակոբյանը և Նիմանը մրցելու են միմյանց դեմ։
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա իրավիճակը հետևյալն է. Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը հավաքել են 3–ական միավոր, իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 2.5–ական միավոր։
Aeroflot Open – 2025-ը անցկացվում է Մոսկվայում մարտի 1-6-ը, որին մասնակցում են մոտ 140 շախմատիստներ 15 երկրից։ Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 9 տուրով։