Մխիթարյանը, Պոգբայի և Իբրագիմովիչի հետ հավակնում է Եվրոպա լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

04.08.2017, 16:39
Մրցանակը կհանձնվի օգոստոսի 25-ին Մոնակոյում:
Մխիթարյանը, Պոգբայի և Իբրագիմովիչի հետ հավակնում է Եվրոպա լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անուները:   

Загружается новость ... "Право"

Հավակնորդների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բացի հայազգի ֆուտբոլիստից այս կոչմանն հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: 

Sports.ru-i texekacmamb, aյս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը : 

Մխիթարյանն ու Պոգբան «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում մեկական գոլ են հեղինակել (2:0), իսկ Իբրահիմովիչը, մրցաշարի ընթացքում դարձել է 5 գոլի հեղինակ, որոնցից 3-ը` «Սենթ Էտիենի» հետ 1/8 եզրափակչի խաղում: 

Մրցանակը կհանձնվի օգոստոսի 25-ին Մոնակոյում` Եվրոպա լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությանը: -0-