Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
29.05.2016,
21:28
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` հենացատկերի վարժությունում Դավթյանը, հավաքելով 15.316 միավոր, դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս ձևում լավագույն արդյունքը (15.399) գրանցեց Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը:
Մինչ այս հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր–0–: