Հայկական պատվիրակությունն արդեն Փհենչհանում է. պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը
06.02.2018,
20:03
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը հանգրվանել է օլիմպիական ավանում:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք և հանգրվանել օլիմպիական ավանում:
Իսկ այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել և ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար ու հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:
Ձմեռային օլիմպիադայում Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:–0–