«Բորուսիան» հուսով է, որ Մխիթարյանը չի հեռանա ակումբից

20.05.2016, 19:42
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս–Յոախիմ Վատցկեն հայտնել է, որ ակումբը չի նախատեսում բաժանվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից։
«Բորուսիան» հուսով է, որ Մխիթարյանը չի հեռանա ակումբից

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս–Յոախիմ Վատցկեն հայտնել է, որ ակումբը չի նախատեսում բաժանվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից։

DW. Մխիթարյանը՝ Գերմանիայի 2015/16թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ>>

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»։

Մխիթարյանը կմեկնի Անգլիա Գերմանիայի գավաթի եզրափակչից հետո>>

«Արդեն նշել եմ, որ հաջորդ սեզոնից առաջ մենք ոչ մի դեպքում չենք կորցնի երեք խաղացողների։ Քանի որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017 թ.–ին, ապա դա բանավեճի առարկա է դառնում։ Սակայն մենք, բնականաբար, հույս ունենք, որ Մխիթարյանը ցանկություն կհայտնի մնալ «Բորուսիայում» երկարաժամկետ հեռանկարում», – Վատցկեի խոսքերը մեջբերում է Sport1 ինտերնետ հրատարակությունը։

«Բորուսիան» հայտնել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը>>

2015/16 սեզոնում Մխիթարյանը մասնակցել է Բունդեսլիգայի 31 հանդիպումներում, դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ –0–