411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

DW. Մխիթարյանը՝ Գերմանիայի 2015/16թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ

00:33
16 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանական DW միջազգային կայքի շուրջ 30 երկրների օգտատերերի քվեարկության արդյունքում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015/16 թթ.–ի լավագույն ֆուտբոլիստ։   

«Հայրենիքում հերոս դարձած Մխիթարյանը մեծ թվով ձայների է արժանացել Հայաստանից, սակայն նրա օգտին քվեարկել են նաև մոտ 30 երկրների օգտատերեր», – գրում է DW–ին։

Մխիթարյանը ստացել է ձայների 26 տոկոսը` շրջանցելով Լևերկուզենի «Բայերի»  Խավիրե Էրնանդեսին (21 տոկոս), Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն և  կիսապաշտպան Թոմաս Մյուլերին։ Երկուսն էլ վաստակել են17–ական %

Այս տարի ավելի վաղDW–ին տված հարցազրույցում Մխիթարյանը նշել է, որ երջանիկ է, որ կարողանում է բարելավել սեփական արդյունքները։

«Իսկապես ոգեշնչված եմ, որ կարողանում եմ շատ գոլեր խփել», – նշել է նա և ավելացրել, որ կարող է շատ օգնել և լավ խաղալ, սակայն նա, իսկապես, ուրախ է թիմային խաղ համար։

«Այս տարի հիանալի ֆուտբոլ ենք խաղում, բոլորին սկսել է դուր գալ մեր խաղաոճը», – ընդգծել է Մխիթարյանը։

Նույն հարցազրույցում Մխիթարյանը բավականին դրական է արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի մասին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, և ես շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատել նրա հետ», – նշել է Մխիթարյանը։

Մխիթարյանն այս մրցանակի կապակցությամ գրառում է կատարել նաև Facebook–յան իր էջում։

«Չեմ կարծում, որ կա ավելի լավ մրցանակ, քան ամբողջ աշխարհի երկրպագուների աջակցությունը։ Անչափ շնորհակալ եմ իմ կողքին լինելու համար», – գրել է ֆուտբոլիստը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում