Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է WBA վարկանիշի առաջին հորիզոնականը
27.06.2017,
10:47
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. WBA Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության կիսածանր քաշային կարգի բռնցքամարտիկների թարմացված ցանկում ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։
Իր կարիերայի ընթացքում 29–ամյա բռնցքամարտիկն անցկացրել է 20 մենամարտ (12–ը նոկաուտով), որոնցից ոչ մեկում չի պարտվել։
Загружается новость ... "Лево"
Գուլամիրյանի առաջիկա մենամարտը տեղի կունենա հուլիսի 1–ին։ Նա ուժերը կչափի 35–ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Միթչ Վիլյամսի հետ։
Արսեն Գուլամիրյանը ծնվել է Հայաստանում, սակայն միջազգային ասպարեզում ներկայացնում է իր բնակության երկիրը` Ֆրանսիան։–0–