Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման
20.03.2018,
13:46
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթերցվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթերցվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը։
Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում և դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման։
Ազատազրկման դատապարտվեցին նաև քաղաքացիական ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը և մյուսները։ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարվա, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարվա, Հրայր Թոփչյանը` 3 տարվա, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը` 2 տարվա։
Մեղադրող Հակոբ Ենոքյանը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում։
Մեղադրողը փաստարկված համարեց, որ Սեֆիլյանը մտադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ իրականացնել՝ դիմադրելով իրավապահներին, ինչի համար հավաքել է մետաղյա շուրջ չորս տասնյակ ձող։
Երկրորդ գործը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։
Իսկ 2017 թվականի մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել և դեպքի վայրում հայտնաբերվել էին Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Սեֆիլյանը ողջ դատավարության ընթացքում հնարավորություն չունեցավ հանդես գալ ո՛չ ցուցմունքով, ո՛չ էլ պաշտպանական ճառով: Նույն իրավիճակն էր նաև Գևորգ Սաֆարյանի պարագայում։ -0-

Загружается новость ... "Лево"